Ադրբեջանական կողմը հայտնում է հերթական զոհերի մասին
10/08/2014 11:40

Ադրբեջանական կողմը հայտնում է հերթական զոհերի մասին

Ադրբեջանի Թովուզ շրջանում երեկ՝ ժամը 22:30-ին, մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Ֆաթալիզադե Ռուֆաթ Նազիմ օղլուն: Իսկ օգոստոսի 9-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում վիրավորվել է 1993 թվականին ծնված զինծառայող Թագիեվ Օրհան Գալիբ օղլին: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, զինծառայողը հոսպիտալիզացվել է. նրա վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարվա սկզբից այդ երկրի զինված ուժերում 70 զինծառայողներ մահացել են, որոնցից 39-ը՝ ոչ մարտական պայմաններում, 11-ը ինքնասպան է եղել, 6-ը մահացել է հիվանդությունների պատճառով, 9 հոգի՝ դժբախտ պատահարների արդյունքում, առնվազն 6 զինծառայող սպանվել է ծառայակցի կողմից, 2-ը՝ խեղդվել են: 

Ադրբեջանական կողմը հայտնում է հերթական զոհերի մասին