.jpg)
ԱԳՆ. Իրանում վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել
Այսօր Թեհրանի մայրաքաղաքի «Մեհրաբադ» օդանավակայանում վթարի է ենթարկվել «Iran-141» մարդատար ինքնաթիռը: Իրանի Քաղաքացիական ավիացիայի տեղեկություններով՝ օդանավում եղել է 40 ուղևոր ու անձնակազմի 8 անդամ: Ըստ իրանական IRNA-ի` փրկվել է օդանավում եղած 9 մարդ:
Իրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով` Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Facebook-ի էջից: