.jpg)
10/08/2014 15:05
Սոչիում մեկնարկեց Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Սկսվեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում կայացել են Սարգսյան-Պուտին, Պուտին-Ալիև հանդիպումները:
Նախորդող հրապարակում` Նախագահ. Ադրբեջանը սահմանին կանխամտածված շիկացնում է իրավիճակը