.jpg)
Լավրով. ԼՂ վերաբերյալ համաձայնությունների հիմնական մասն արդեն հասկանալի է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված ամենաբարդ հարցերը մնում են չլուծված: Այս մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մանրամասները:
«Հանդիպումն օգտակար էր. նախագահները վերահաստատեցին իրենց հավատարմությունն այն սկզբունքներին, որոնք ներկայացվել են Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից՝ նախագահների մակարդակով: Այդ սկզբունքները կայանում են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա խաղաղ ճանապարհով լուծում փնտրելու անհրաժեշտության մեջ»,- հայտարարել է Լավրովը:
Նա, սակայն, նշել է, որ այդ սկզբունքների «ճիշտ, հավասարակշիռ համադրություն» գտնելը գործնականում հեշտ չէ, «սակայն երկխոսությունն ընթանում է, նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել այն»:
Լավրովը նաև ընդունել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ ամենաբարդ խնդիրները մնում են չլուծված:
«Հակամարտության կարգավորման հարցում չհամաձայնեցված տեսակետներն այդքան էլ շատ չեն, համաձայնությունների զգալի մասն արդեն հասկանալի է»,- ասել է նա ու հավելել. «Կան մի քանի որոշակի դրվագներ, որոնց շուրջ աշխատանքը պետք է շարունակվի»:
«Ինչպես ասում են, սատանան թաքնվում է մանրուքների մեջ, և ամենաբարդ հարցերը դեռ լուծված չեն»,- եզրափակել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նախորդող հրապարակումներ՝ ԼՂ հակամարտությունը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցության ՄՄ-ին. Լավրով
Սարգսյան. Հայաստանը միակ երկիրն է, որ կատարել է ՄԱԿ բանաձևերի պահանջները
Վ. Պուտին. Խնդիրների լուծման ժամանակ պետք է օգտվենք մեր պատմական կապերից
Ալիև. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել փոխզիջման ճանապարհով
Ավարտվեց նախագահների եռակողմ հանդիպումը. Հիմնախնդիրը չունի ռազմական լուծում