.jpg)
ՖԻՖԱ-ն անհանգստացած է
Այսօր ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները կժամանեն Կիև: Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության այցի նպատակն Ուկրաինայի ֆեդերացիայի հետ բանակցություններ վարելն է` կապված ղրիմյան ակումբների ճակատագրի հետ:
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին անհանգստացնում է Ռուսաստանի կողմից ղրիմյան ակումբների «անեքսիայի» հետ կապված իրավիճակը, ինչպես նաև ՈՒՖՖ-ի նախագահ Անատոլի Կոնկովի ոչ միանշանակ վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ՍԿՉՖ-ին ՏՍԿ-ին ու «Ժեմչուժինային» ընդգրկել է ՌԴ երկրորդ դիվիզիոնում: