Հայրենիքի անունը` Ազատ, Արարատ, Գոռ, Զորիկ, Սարգիս, Արամ (Տեսանյութ)
11/08/2014 18:10

Հայրենիքի անունը` Ազատ, Արարատ, Գոռ, Զորիկ, Սարգիս, Արամ (Տեսանյութ)

Aysor.am-ը նոր վիդեոնախագիծ է սկսում, որը կոչվում է «Հայրենիքի անունը»: Այս նախագծով ներկայացնելու ենք այն տղաներին, ովքեր «խաղաղ պայմաններում» զոհվել են թշնամու կրակից՝ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Այսօր մեր Հայրենիքի անունը տարբեր է՝  Ազատ, Արարատ, Գոռ, Զորիկ, Սարգիս, Արամ...

2014թ.-ի հուլիսի 31-ից օգոստոսի 10-ն Ադրբեջանի Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի և արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններով իրականցրել են 20-ից ավելի դիվերսիոն ներթափանցման փորձ:

Բոլոր դեպքերում հայ դիրքապահները հակառակորդին հետ են շպրտել ելման դիրքեր:

Այս գործողությունների ընթացքում զոհվել է ՀՀ Զինված ուժերի 6 զինծառայող՝

Շարքային Ազատ Արթուրի Ասոյան, 1994թ.
Սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյան, 1994թ.
Լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյան
Ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյան, 1989թ.
Կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյան, 1994թ.
Ավագ սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյան, 1971թ.

Ձայնագրություն՝ 1in.am-ի
«Պատիվ ունեմ». Երգում են ՀՀ ԶՈՒ զինծառայողները Գառնիկ Հարությունյանն ու Աղասի Մնացականյանը:
 

Հայրենիքի անունը` Ազատ, Արարատ, Գոռ, Զորիկ, Սարգիս, Արամ (Տեսանյութ)