Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Թեհրանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
11/08/2014 13:46

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Թեհրանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Մենք կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի վիշտը և մեր կարեկցանքն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,- նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:
 
Նախորդող հրապարակում՝ ԱԳՆ. Իրանում վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Թեհրանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ