Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևին բանակցությունների բերեցին ՀՀ Զինված ուժերը
11/08/2014 15:45

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևին բանակցությունների բերեցին ՀՀ Զինված ուժերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նաստացրել են ՀՀ Զինված ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ բացատրելով, որ ռազմական տեսանկյունից Ալիևն ուղղակի ստիպված էր բանակցությունների գնալ.

Անդրադառնալով այս հարցում ռուսական ազդեցությանը՝ քաղաքագետը նկատեց, որ այս պահին Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայից բացի իր սահմանների մոտ լինի նաև ղարաբաղյան կոնֆլիկտ:

«Ռուսաստանը ունի պոտենցիալ և, բնականաբար, փորձում է այն լիովին օգտագործել իր համար նախընտրելի իրավիճակ ստեղծելու համար: Իսկ Ռուսաստանի համար նախընտրելի է, որ ամեն բան վերահսկելի լինի»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նշած «փոխզիջումային» տարբերակին՝ քաղաքագետը նշեց, որ դա, հավանաբար, ընդամենը դիվանագիտական մոտեցում է.

«Հիմա արդեն հերթը դիվանագիտությանն է: Մեր դիվանագիտության ձախողումներից մեկն էլ այն է, ցավոք, որ գործը հասավ սրան: Բոլոր դեպքերում դիվանագիտությունը շատ կարևոր է»,- ընդգծեց քաղաքագետը:

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևին բանակցությունների բերեցին ՀՀ Զինված ուժերը