Իբրահիմովիչը հերքել է «Յուվենթուս» վերադառնալու ցանկության մասին լուրերը
11/08/2014 18:36

Իբրահիմովիչը հերքել է «Յուվենթուս» վերադառնալու ցանկության մասին լուրերը

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի պատրաստվում հանուն «Յուվենթուսի» հեռանալ իր ներկայիս թիմից: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Յուվենթուսում» հանդես է եկել 2004-2006 թթ. և հեռացել է այնտեղից, երբ թուրինյան թիմը որակազրկման արդյունքում հայտնվեց «B» սերիայում: «Յուվենթուսի» կազմում անցկացրած 70 խաղում Զլատանը խփել է 23 գոլ:

Մի քանի օր առաջ «Tuttosport»-ը հարցազրույց հրապարակեց ոմն Ստեֆան Հանսենի հետ, ով ներկայացել է որպես Զլատանի ընկեր ու մարզիչ: Նա հայտարարել էր, որ Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Թուրին:

Ինքը` ֆուտբոլիստը, այսպես է մեկնաբանել այդ հայտարարությունը. «Ոչ մի Ստեֆան Հանսենի ես չեմ ճանաչում: Երբեք չեմ հանդիպել նրա հետ, նա ինձ չի մարզել, և մենք չենք խոսել Skype-ով: Սովորաբար նման լուրերը չեմ մեկնաբանում, բայց սա արդեն չափազանց էր: Հանսենի խոսքերը ոչնչով հիմնավորված չեն»:

Իբրահիմովիչը հերքել է «Յուվենթուս» վերադառնալու ցանկության մասին լուրերը