Կ. Բեքարյան. Սոչիում Ադրբեջանը փորձեց փրկել իր դեմքը
11/08/2014 14:05

Կ. Բեքարյան. Սոչիում Ադրբեջանը փորձեց փրկել իր դեմքը

Սոչիում Ադրբեջանը փորձեց փրկել իր դեմքը, քանի որ ձեռնարկված ավանտյուրայի արդյունքում նա էական դիվիդենդներ էր կորցրել և փորձեց իրավիճակը լիցքաթափել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ հերթական անգամ ականատես դարձանք, որ ադրբեջանական հոխորտոցը Բաքվից գալով պաշտոնական հանդիպման՝ շատ հետաքրքիր տրանսֆորմացիայի է ենթարկվում և համեմատեց ֆիլմերում հայտնի իրավիճակներին, երբ մարդ իրականում խփելու փորձեր չի անում, բայց գոռգոռում է`«բռնե՛ք՝ չխփեմ»:

«Գովելի է, որ ՌԴ-ի միջնորդությամբ հաջողվեց իրավիճակը որոշակիորեն լիցքաթափել, բայց չպետք է միամիտ լինենք և ոգևորվենք Ադրբեջանի տված խոստումից: Ամենաէականն այն է, որ Ադրբեջանի հանրության համար մեկընդմիշտ ցրվեց այն միֆը, որ Հայաստանն ու Ադրբեջանը միայն պաշտպանողական դիրքերում չեն և հարկ եղած դեպքում անհրաժեշտ հակահարված կտան»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ «Ադրբեջանը չկարողացավ իրականացնել քաղաքական և ռազմական պլանները»

Կ. Բեքարյան. Սոչիում Ադրբեջանը փորձեց փրկել իր դեմքը