.jpg)
Ամենատարածված անուններն են Նարեն ու Դավիթը
2013 թ. ծնված աղջիկներից 565-ի ազգանունը Հարությունյան է, իսկ տղաներից 631-ինը՝ Սարգսյան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Սարգսյան ազգանունը նորածին աղջիկների շրջանում էլ է բավական տարածված՝ 537 աղջիկ այդ ազգանունն է կրում, իսկ 539 աղջիկ՝ Հովհաննիսյան ազգանունը, 628 նորածին տղա Հովհաննիսյան ազգանունն է կրում, 627-ը՝ Հարությունյան:
Նրա խոսքով՝ ամենատարածված անուններն են Նարեն ու Դավիթը: Աղջիկների համար տարածված են նաև Միլենա, Անահիտ, Մանե և Մարի անունները, իսկ տղաների դեպքում՝ Նարեկը, Հայկը, Ալեքսը և Գոռը:
Նախորդող հրապարակում՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 մլն 9800