Ադբեջանը զբաղված է ինքնախաբեությամբ. Քաղաքագետ
11/08/2014 17:49

Ադբեջանը զբաղված է ինքնախաբեությամբ. Քաղաքագետ

Սահմանում լարվածությունը սրել է Ադրբեջանը, այն էլ՝ դիտավորյալ սկզբունքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա՝ դա հրահրվել է Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների, իսկ երկրորդը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևանքով: Քաղաքագետի հավաստմամբ՝ այդ սրացման թերևս միակ կարևոր պատճառը, սակայն, Ադրբեջանի ներքաղաքական խնդիրերն էին, որն Ալիևն ուզում էր լուծել Ղարաբաղով:

«Ադրբեջանի ներսում տիրում է բավականին ծանր կացություն, որի հետևանքով սահմանում նման միջադեպեր տեղի ունեցան:
Այդ պետությունը վերածվել է բանտի և ցակացած այլակարծություն խստիվ պատժվում է, անգամ եթե այն արտահայտվում է ինչ-որ սոցցանցում»,- ասաց նա՝ շարունակելով, որ այդ ամենի հետևանքով է, որ այսօր Ադրբեջանում ձերբակալվում են մի շարք իրավապաշտպաններ, լրագրողներ ու հասարակական-քաղաքական գործիչներ:

«Ցանկացած խոսակություն խաղաղության անհրաժեշտության մասին խիստ պատժվում է Ադրբեջանում»,-ասաց նա: Այս համատեքստում էլ նա նկատեց, որ Ադրբեջանում ավելանում է քաղբանտարկյալների թիվը:

Բանախոսի կարծիքով՝ Ալիևը պետք է պատասխանի հանրությանը, թե ինչո՞ւ է սահմանում լարվածություն առաջանում և ո՞րն է դրա դրական կողմը, սակայն այս պահի դրությամբ դրա հնարավորությունը նա չունի:

«Միակ դրական բանն այն է, որ այս ամենի հետ մեկտեղ՝ Ադրբեջանը գնում է միլիարդավոր դոլարների զենքեր: Այսինքն՝ ադրբեջանական հասարակությանը իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ անում են, որպեսզի վերադարձնեն Ղարաբաղը»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ սա ոչ թե բացատրություն, այլ ինքնախաբեություն է, որի հետևանքով տուժում է միայն ադրբեջանական հասարակությունը:

«Ալիևն ուզում է ցույց տալ, թե ինքն ուժեղ և ունակ է Ղարաբաղը հետ վերցնել: Ուզում է ասել, որ ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնի իր պատկերացրած ու երազած տարածքային ամբողջականությունը»,- շեշտեց Մեհրաբյանը՝ հստակեցնելով, որ սահմանային լարվածությունը ինչ-որ տեղ կրում է նաև ռացիոնալիզմի դրսևորում:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ քաղաքագետն կարևորեց այն, որ այդ հարաբերությունները գնալով էլ ավելի կսրվեն:

«Հաշվի առնելով այն, թե ինչ է այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում՝ ծնվել է ինչ-որ մի անհասականլի խաղ: Ադրբեջանցները ներքաղաքային խնդիրների պատճառով փորձեցին հիշեցնել, որ կան: Բացի այդ՝ Ադրբեջանն ուզում է այսօր հանդես գալ իբրև պահանջատեր: Իսկ ամենակարևոր մեսիջը, որն ուզում է ասել աշխարհին, դա այն է, որ ստատուս քվոն չի կարող խաղաղություն ապահովել: Ահա և ձեզ ապացույց»,- մանրամասնեց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք ձեռք բերելով ուզում է ասել, որ ինքն այլևս ունի անպարտելի բանակ, և ինչ կուզի կանի, բայց դա նույնպես խաբկանք էր:

«Ադրբեջանը հանդիսանում է Արևմուտքի էներգետիկ գործընկերը և հետևաբար ուզում է Հայաստանին ստիպել ընդունել իր իսկ դիրքորոշումը, բայց այդ ամենը այս միջադեպերի արդյունքում հօդս ցնդեց»,- հավելեց նա:
 

Ադբեջանը զբաղված է ինքնախաբեությամբ. Քաղաքագետ