Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ
11/08/2014 16:06

Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր:
 

Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ