Վացկեն «Բորուսիայում» կմնա մինչև 2019 թ.
11/08/2014 19:48

Վացկեն «Բորուսիայում» կմնա մինչև 2019 թ.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այդ փաստաթղթով նա գերմանական ակումբում աշխատանքը կշարունակի մինչև 2019 թ: Այս մասին հայտնում է «Բորուսիայի» թվիթթերյան էջը:

Վացկեն 2005 թ.-ից դորտմունդյան թիմի համակարգում է: Նրան հաջողվեց ակումբը փրկել սնանկացումից և վերադարձնել եվրոպական գրանդների կազմ: Գերմանիայի առաջնությունում չեմպիոնական 2 կոչումն ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ասվածի ապացույցն են: Բացի այդ, 2012-2013 թթ. մրցաշրջանում «Բորուսիան» 61,5 մլն եվրո եկամուտ ստացավ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ:

Վացկեն «Բորուսիայում» կմնա մինչև 2019 թ.