Խ. Հարությունյան. Նախագահը ցույց տվեց, որ ինքը պետական գործիչ է. Արմենպրես
11/08/2014 17:29

Խ. Հարությունյան. Նախագահը ցույց տվեց, որ ինքը պետական գործիչ է. Արմենպրես

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած հանդիպումից հետո տված հարցազրույցում ցույց տվեց, որ ինքը պետական գործիչ է, ով մտահոգված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրներով: «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով ՀՀ Նախագահի հարցազրույցում հնչած կարևոր ուղերձների մասին.

«Առաջին կարևոր ուղերձն այն էր, որ մենք այդ հարցազրույցի ընթացքում տեսանք երկրի ղեկավար, ով մտագոհված է տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարներով, ինչը շատ կարևոր է»,- նշեց Խ. Հարությունյանը:
Երկրորդ կարևոր ուղերձը, ըստ պատգամավորի, նախագաի բանաձևումներն էին՝ կապված հայ-ադրբեջանական ռազամական մրցակցության գնահատականների հետ:

«Մասնավորապես խոսքն այն մասին է, որ այստեղ սպառազինության ծավալները չէ որ կարևոր են: Կարևոր է մարտական գործողությունների պլանավորումը, կազմակերպումը, մարտական ոգու ամրապնդումը, և այս առումով, ինչպես նախագահն արդարացիորեն փաստեց, վերջին զարգացումները թեպետ մեզ համար տխրելու հիմք հանդիսացան, սակայն ցույց տվեցին, որ հայ զինվորը, հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ ինչպես նախագահը բանաձևեց, վիրտուալ խաղերի ոգով պլանավորել ռեալ ռազմական գործողությունները՝ արկածախնդրություն է և ոչ ավելին»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
  
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Խ. Հարությունյան. Նախագահը ցույց տվեց, որ ինքը պետական գործիչ է. Արմենպրես