Անդրեյ Վորոնին. «Բերեզովսկին բաց թողած գոլերի մեջ մեղավոր չէր»
12/08/2014 18:44

Անդրեյ Վորոնին. «Բերեզովսկին բաց թողած գոլերի մեջ մեղավոր չէր»

Մոսկվայի «Դինամոյի» նախկին հարձակվող Անդրեյ Վորոնինը կարծիք է հայտնել թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկու խաղի մասին:

- Զարմացա՞ք, երբ դարպասում տեսաք Ռոման Բերեզովսկուն:
- Չէի ասի: Մինչ այդ ինտերնետում կարդացել էի, որ Գաբուլովը լուրջ սխալ է գործել «Ռոստովի» հետ խաղում: Ի դեպ, այդ խաղը չեմ տեսել: Սակայն կարելի էր ենթադրել, որ դարպասապահի դիրքում փոփոխություններ կլինեն:

- Բերեզովսկին մեղավո՞ր է բաց թողած գոլերի մեջ:
- Երկրորդ գոլի դրվագում նա ընդհանրապես մեղավոր չէր, հրաշալի արձագանքեց Ձյուբայի առաջին հարվածին: Պարզապես այնուհետև «Սպարտակի» հարձակվողն ավելի արագ գործեց, քան «Դինամոյի» պաշտպանը:

Ինչ վերաբերում է առաջին գոլին, Ռոմանը ճիշտ դուրս եկավ դարպասից: Բայց, ինչպես երևում է, գնդակը «սայթաքեց» խոտի վրա, իսկ դարպասապահը դա չէր հաշվարկել: Ձյուբային ավելի հարմար էր, քանի որ արդեն արագություն էր հավաքել: 

Անդրեյ Վորոնին. «Բերեզովսկին բաց թողած գոլերի մեջ մեղավոր չէր»