.jpg)
Ագաթանգեղոսի փողոցում դեռ ասֆալտը չսառած՝ կարմիր կետագծեր են արել. «Առավոտ»
«Առավոտում» կարդում ենք. «Ագաթանգեղոսի փողոցի հերթական ասֆալտապատումը, կարծես, այս անգամ էլ է ավարտվել: Սակայն ճանապարհային ոստիկանությունը դեռ ՝ այդ կարճ հատվածում տրանսպորտային երթևեկությունը կարգավորող, անգամ հետիոտների համար անցումների նշագծումներով չի զբաղվում:
Դրա փոխարեն «Պարկինգ Սիթի սերվիսը», որին տրվել է մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի վայրերի ընտրությունը և իրավունքը, ինչպես ասում են, դեռ ասֆալտը չսառած՝ կարմիր կետագծերով արդեն նշել է իր տարածքները»: