.jpg)
Հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչները տուն են ստացել
Oգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչներին Տավուշի մարզպետարանը նոր բնակարաններ է հատկացրել Այգեպար գյուղում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Նրա խոսքով՝ երկու ընտանիքներին տրամադրվել է 3 սենյականոց բնակարաններ, այժմ փաստաթղթային ձևակերպման հարցն է լուծվում և նրանք շուտով կտեղափոխվեն իրենց նոր բնակարանները:
Հարցին՝ բացի այս, արդյոք որևէ այլ օգնություն հատկացվե՞լ է այդ բնակիչներին, նա ասաց, որ նաև որոշակի ֆինանսական օգնություն է հատկացվել տարբեր մարդկանց կողմից:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 10-ի գիշերը ժամը 04.20-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի տներից մեկում: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները:
Aysor.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ այս գիշեր կրակոցները սկսվել են ժամը 2-ին, երբ գյուղն արդեն քնած էր.
«Խոշոր տրամաչափի զենքերից էին կրակում: Այդ տներն էլ որ հրդեհվեց` փրկարարներ կանչեցինք: Մոտիկ չկարողացան գան կրակոցների պատճառով: Հիմա գյուղի երկու ընտանիքի տուն լրիվ վառվել ա` գույքով, ամեն ինչով: Ամբողջ գիշեր դույլերով ջուր ենք բերել, բայց դե դա ինչ...»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:
Նախորդող հրապարակում՝ Հակառակորդի կրակոցների պատճառով սահմանամերձ Այգեպարում երկու տուն է այրվել