.jpg)
Ազիզ Թամոյան. Մուսուլմանական աշխարհը ցանկանում է ոչնչացնել եզդիներին
Եզդիները կիսում են Օսմանյան Թուրքիայում հայերի ճակատագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով՝ վերջին 10 օրերի ընթացքում Իրաքի հյուսիսում ջարդի են ենթարկվել մոտ 500 եզդիներ և տպավորություն է, որ մուսուլմանական աշխարհը ցանկանում է ոչնչացնել եզդիներին և քրիստոնյաներին:
«ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը այս կապակցությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն: Մենք ԱՄՆ դեսպանատանը հայտնել ենք, որ պատրաստ ենք դառնալ իր գաղութը, և եզդիներով բնակեցված 10 հազար քմ տարածքը ճանաչվի ԱՄՆ վարչական տարածք, միայն թե ցեղասպանություն չլինի», - ասաց Ա. Թամոյանը:
Հիշեցնենք, որ եզդիների բնակավայր համարվող՝ Իրաքի հյուսիսում գտնվող 10 հազար քմ տարածքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնում է բնակիչներին: