Դիեգո Լոպես. «Սա չափազանց լուրջ քայլ է իմ կարիերայում»
12/08/2014 16:01

Դիեգո Լոպես. «Սա չափազանց լուրջ քայլ է իմ կարիերայում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը խոսել է իտալական «Միլան» տեղափոխության մասին:

«Սա չափազանց լուրջ քայլ է իմ կարիերայում: Մտադիր եմ լիարժեք նվիրվել իմ նոր թիմին: Կարծում եմ, որ տեղափոխվում եմ աշխարհի լավագույն ակումբ,- հայտարարել է 32-ամյա ֆուտբոլիստը «AC Milan News»-ին տված հարցազրույցում:- Ուզում եմ մշտապես խաղալ հիմնական կազմում: Հույս ունեմ, որ պարապմունքների ընթացքում քրտնաջան աշխատանքն ինձ դրա հնարավորությունը կտա:
Արդեն ծանոթ եմ Աբբյատիի ու Բալոտելլիի հետ, սակայն Ֆիլիպո Ինձագիի հետ դեռ չեմ խոսել: Իսկ ի՞նչ խնդիրներ են դրված մեր առջև նոր մրցաշրջանում: Մտադիր ենք նվաճել Սկուդետտոն ու վերադառնալ Չեմպիոնների լիգա»: 

Դիեգո Լոպես. «Սա չափազանց լուրջ քայլ է իմ կարիերայում»