.jpg)
Վերականգնվել է Այվազովսկու վրձինը. Արձանը տեսախցիկով հսկվում է
Վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Հեղինակը վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել ու տրամադրել է անվճար։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Պետրոսյանին՝ քաղաքապետի նախաձեռնությանն արագ արձագանքելու համար և հույս է հայտնել, որ երևանցիներն այսուհետ առավել աչալուրջ կլինեն վանդալիզմի նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:
Նշենք նաև, որ Հովհաննես Այվազովսկու արձանը ևս, «Անվտանգ Երևան» ծրագրով, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղադրված տեսախցիկների տեսադաշտում է այսուհետ՝ հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով: