.jpg)
Վախենամ՝ սա կատաղի մարտից առաջ ժամանակավոր անդորր է. Հրամանատար
Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված անդորրը ժամանակավոր է: Այս մասին այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ ընդգծելով.
«Կարծում եմ՝ ձեռք բերված պայմանավորվածությունը շատ փխրուն է: Վախենամ՝ սա կատաղի մարտից առաջ ժամանակավոր անդորր է»,- ասաց Մանվել Եղիազարյանը:
«Արաբոյի» հրամանատարի կարծիքով՝ այս հանդիպումից հետո մենք ունենք մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը մնաց իր կարծիքին, Ալիևը՝ իր.
«Ընդհանրապես այս բանակցությունների ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց՝ արցախյան խնդիրը Խորհրդային միությունից ենք ժառանգություն ստացել: Ճիշտ այնպես, ինչպես և Ադրբեջան պետությունը, քանի որ այդպիսի պետություն ուղղակի չի եղել»,- ասաց Մանվել Եղիազարյանը: