.jpg)
Մարզահամերգային համալիրը արդեն 7-րդ անգամ կհանվի աճուրդի
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը արդեն 7-րդ անգամ կհանվի աճուրդի: Երեկ ավարտվել է հայտարարված մրցույթի վերջնաժամկետը: Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 3 օրից մեկնարկելու է 7-րդ աճուրդը՝ 10 % զեղչով:
Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, և հայց է ներկայացրել դատարան: Դատարանը աճուրդը անօրինական է համարել:
Համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով:
Նախորդող հրապարակում՝ ԴԱՀԿ աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր
ԴԱՀԿ-ն պարզաբանում է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցածը (Տեսանյութ)