Ոստիկանություն բերման են ենթարկել 62 մարմնավաճառի (Տեսանյութ)
12/08/2014 19:24

Ոստիկանություն բերման են ենթարկել 62 մարմնավաճառի (Տեսանյութ)

Օգոստոսի 4-ից 10-ը Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված գործողությունների արդյունքում պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի տարբեր բաժիններ բերման են ենթարկվել ընդհանուր թվով 62 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը, հասցեները: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:

 

Ոստիկանություն բերման են ենթարկել 62 մարմնավաճառի (Տեսանյութ)