Կասեցվել են Ճանապարհային 4 ոստիկանի լիազորություններ (Տեսանյութ)
12/08/2014 14:00

Կասեցվել են Ճանապարհային 4 ոստիկանի լիազորություններ (Տեսանյութ)

Ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը պարբերաբար ստուգում է ճանապարհային ոստիկանության ծառայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, ի հայտ են բերվել խախտումներ ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի, տեսուչներ` Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի և Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում:

Խախտումները նաև նկարահանվել են: Տեսուչները քաղաքացիների հետ վարել են անհարկի խոսակցություններ, արձանագրություն չեն կազմել կանոնները խախտած վարորդների նկատմամբ, քաղաքացիներին թույլ են տվել նստել ծառայողական մեքենան, առանց անհրաժեշտության իրենք են խախտել երթևեկության կանոնները, լուսաթարթիչները չեն միացրել շարք փոխելիս, իրենց ծառայողական մեքենան կանգնեցրել են երկրորդ շարք և այլն:

Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ավագ լեյտենանտ Ռուստամ Ավետիսյանի, լեյտենանտ Ռազմիկ Ասատրյանի, մայոր Կարեն Գևորգյանի և ավագ լեյտենանտ Խաչատուր Սիմոնյանի լիազորությունները կասեցվել են, ներքին անվտանգության վարչությունը սկսել է ծառայողական քննություն:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում 

Կասեցվել են Ճանապարհային 4 ոստիկանի լիազորություններ (Տեսանյութ)