.jpg)
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները նախօրեին այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասքերովին: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
«Այցելությունն ընթացել է ըստ նախատեսված կարգի: Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող»,- ասաց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ Քարվաճառում այս տարվա հուլիսի 14-ին ավարտվել էր ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը՝ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Դիվերսիոն խմբի անդամներից մեկը ոչնչացվել էր, երկուսը՝ ձերբակալվել: Արցախում գտնվելու ընթացքում խմբի անդամներն առանձնակի դաժանությամբ սպանել էին 17-ամյա հայ պատանու, ծանր վնասվածքներ հասցրել քաղաքացիական կնոջ ու սպանել ՀՀ ԶՈւ մայորի:
Նախորդող հրապարակում՝ Դիվերսանտների դեմ քրեական գործ է հարուցվել