12/08/2014 18:06
Փաստաբանը Սեդրակ Օսիպյանի անմեղությունը ապացուցող ցուցմունքներ ունի
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը ապացույցներ ունի, որ իր պաշտպանյալը չի դանակահարել 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կ. Գրիգորյանը ասաց, որ իր կողմից մասնավոր հարցումներ են կատարվել որոշ անձանց և դրանցում կան գործի համար նշանակալի ցուցմունքներ, որով կհիմնավորվի, որ դանահակարողը Սեդրակը չի եղել:
«Ես դա ներկայացրել եմ քննիչին և նրանք կկանչվեն հարցաքննության»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց շանսերը բավարար է գնահատում:
Հարցին՝ ի՞նչ կարգավիճակ ունի Ս. Օսիպյանը ըստ այդ ցուցմունքների՝ միջադեպի վկայի՞, թե՞ մասնակցի, փաստաբանը ասաց, որ առաջիկայում պարզ կլինի:
Հարցին՝ Ս. Օսիպյանը այժմ գտնվո՞ւմ է Երևանում և ի՞նչն է պատճառը, որ դեռևս չի ներկայանում իրավապահ մարմիններին, նա պատասխանեց.
«Երևանում չէ, Հայաստանում է գտնվում: Կան դեռևս փաստական որոշակի հանգամանքներ, որոնք պետք է ճշտի նախաքննական մարմինը, որից հետո կներկայանա»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը դանակահարության հետևանքով «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել Վ. Ալեքսանյանը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըկամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերվելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը: Ս. Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախորդող հրապարակում՝ Վալերի Օսիպյանը համոզված է՝ եղբոր որդին դանակահարության հետ կապ չունի
Փոխոստիկանապետ Օսիպյանի ընտանիքը տուժողներին օգնություն չի առաջարկել
Վալերի Օսիպյանի եղբորորդին ցանկություն է հայտնել ներկայանալու իրավապահներին