Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի մահվան կապակցությամբ
12/08/2014 16:18

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի ընտանիքին՝ բազմավաստակ բանաստեղծուհի, նվիրյալ հայրենասեր և հասարակական գործիչ Մետաքսեի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:

«Խորապես ցավակցում եմ ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին սիրված մտավորականի մահվան կապակցությամբ:

Իր հրաշալի բանաստեղծություններով, հարուստ կենսափորձով, մարդկային ազնիվ նկարագրով և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով Մետաքսեն մեր գրական և հասարակական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից էր, ում կորուստը խոր ափսոսանք է ծնում նրան ճանաչողների սրտում:

Վստահ եմ, որ նրա թողած գրական ժառանգությունը և մարդկային պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:



 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի մահվան կապակցությամբ