.jpg)
12/08/2014 19:03
Այս գիշեր տարվա գլխավոր «աստղաթափն» է դիտվելու
Այսօր գիշերը Երկիր մոլորակի բնակիչները երկնքում կարող են տեսնել տարվա գլխավոր «աստղային անձրևը»՝ Պերսեիդների ասուպային հոսքը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Ըստ գիտնականների կանխատեսման՝ ժամում կարելի է տեսնել մոտ 100 ասուպ: Այս տեսարանով կարող է հիանալ յուրաքանչյուրը, քանի որ «աստղաթափը» դիտելու համար հատուկ աստղադիտակներ և գիտելիքներ չեն պահանջվում: