.jpg)
Երիտասարդը փորձել է ինքնասպան լինել
Այսօր՝ ժամը 02.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ` 1986թ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով ձախ նախաբազուկը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում են ԱԻն-ից:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ: Վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: