Լարիսա Ալավերդյան. Կարեն Պետրոսյանի դին օր առաջ պիտի Հայաստան բերվի
13/08/2014 14:33

Լարիսա Ալավերդյան. Կարեն Պետրոսյանի դին օր առաջ պիտի Հայաստան բերվի

Ադրբեջանում սպանված հայ գգերի Կարեն Պետրոսյանի դին պետք է օր առաջ բերվի Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ բացատրելով՝ շատ կարևոր է, որ մինչև դատաբժշկական փորձաքննությունը մարմնի վրա եղած հետքերը չվերանան:

«Սակայն այս պահին Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությունը վախվորած վիճակում է, ավելին անել չի կարող:
Հետևաբար՝ Հայաստանի Կարմիր խաչն էլ այս հարցով առավել օպերատիվ աշխատել չի կարող»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով.

«Հայտնվել ենք պղտոր վիճակում և Ադրբեջանն էլ ցանկանում է այստեղ իր ձուկը բռնել, միջազգային իրավունքի փոխարեն՝ քաղաքական շահերով են հիմա առաջ շարժվում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա կարևորեց սահմանային միջադեպերի ուսումնա սիրման մեխանիզմների ստեղծումը.

«Կարծում եմ՝ այս հարցով Հայաստանը պետք է առաջինը ճնշում գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, քանի որ սահմանային միջադեպերի հետազոտություն չի իրականացվում և մի տեսակ արհամարհանք և պայծառատեսություն կա գործընթացում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

«Պասիվության մատնվելով՝ հաջողության չենք կարող հասնել»,- ավելացրեց նա:

Նախորդող հրապարակում՝ Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանում սպանված հայ գերու հարցով դիմել է ԵԽԽՎ
 

Լարիսա Ալավերդյան. Կարեն Պետրոսյանի դին օր առաջ պիտի Հայաստան բերվի