Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանին ու նրա կնոջը բոլորիս օգնությունն է պետք
13/08/2014 16:48

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանին ու նրա կնոջը բոլորիս օգնությունն է պետք

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը Facebook-ի իր էջում դարձյալ դիմել է իր ընկերներին՝ աջակցության խնդրանքով. 

«Սիրելի ընկերներ։ Գրեթե բոլորդ տեղյակ եք մեզ պատուհասած ցավից։ Վեց ամիս մեզ հաջողվել է ոչ միայն զսպել Խանդութի հիվանդությունը, այլև այն զգալի նահանջի ենթարկել։ Ցավոք, հուլիսից սկսած հիվանդությունը վերահսկողությունից դուրս է եկել․․․ Այժմ հրամայական է դառնում Խանդութին օր առաջ արտասահման տանելու անհրաժեշտությունը։ Ես միանգամայն բացառում եմ Խանդութի համար տեղում նոր հանգանակություն կազմակերպելը։ Նախորդն արդեն իսկ շատ պարտավորեցնող էր։ Պահի խնդրանքս հետևյալն է․ հայկակն ո՞ր բարեգործական կազմակերպություններին իմաստ ունի օգնության դիմել։ Կալիֆոռնիաբնակ ընկերներիս կկամենայի հարցնել՝ արդյոք իրատեսակա՞ն է տեղում մեզ հետ մի քանի բարեգործական հանդիպում-դասախոսություն կազմակերպել ազատագրված տարածքների, վերաբնակեցման և արցախյան հիմնախնդիրների թեմայով։

Ներկա պահին մենք ունենք 15 հազ․ դոլար։ Պակասում է ևս 25 հազարը (ներառյալ ճանապարհածախսն ու նվազագույն սպասելիք թերապևտիկ «էքստրա»-ները) Մեր նախընտրած www.oasisofhope.com հիվանդանոցի տնօրինությունն արդեն մշակել է Խանդութի բուժման հատուկ սխեման և պատրաստ է միջնորդել ԱՄՆ դեսպանատուն՝ մեզ վիզա տրամադրելու հարցով: Մնում է առավելագույն հրատապությամբ գտնել գումարի պակասորդը»,- գրել է Ալեքսանդր Քանանյանը:

Նախորդող հրապարակում՝ Քաղաքագետ Ալ. Քանանյանը և նրա ընտանիքը բոլորի օգնության կարիքն ունեն 

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանին ու նրա կնոջը բոլորիս օգնությունն է պետք