Մոսկվայում կկայանա Ռուսաստանի հայ բժիշկների համագումար
13/08/2014 18:55

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի հայ բժիշկների համագումար

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Գագիկ Ավագյանին: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսվող Ռուսաստանի հայ բժիշկների համագումարի կազմակերպական հարցեր:

Գ.Ավագյանն իր և ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունից նախարարին հրավիրել է մասնակցելու համագումարին: Նախարար Մուրադյանը հաստատել է իր մասնակցությունը:

Կայանալիք համագումարին կմասնակցեն ՌԴ առողջապահության համակարգում աշխատող հայազգի անվանի մասնագետները:

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի հայ բժիշկների համագումար