Օգոստոսի 17-ին տեղի կունենա մեղրի և հատապտուղների փառատոնը
13/08/2014 18:43

Օգոստոսի 17-ին տեղի կունենա մեղրի և հատապտուղների փառատոնը

Հայրենիքի Զարգացման Նախաձեռնություն Հիմնադրամը (ՀԶՆՀ), Բերդի քաղաքապետարանը և Տավուշի Հոգևոր Վերածնունդ Հիմնադրամը՝ համագործակցելով Կանաչ Արահետի և Բերդի Կանանց Ռեսուրս Կենտրոն Հիմնադրամի հետ կազմակերպում է երրորդ ամենամյա Մեղրի և Հատապտղի փառատոնը, որը տեղի կունենա Բերդում՝ Տավուշի մարզ: Միջոցառումը իրականացվում է Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Փառատոնը հնարավորություն կտա այցելուներին վայելել Շամշադինի մեղրը և հատապտուղները, ինչպես նաև համտեսել դրանցից պատրաստված ավանդական ճաշատեսակները: Տեղացի և այլ մարզերի արհեստավորները կներկայացնեն և կվաճառեն թեմատիկ ձեռագործ աշխատանքներ: Փառատոնը հնարավորություն է ծանոթանալու համայնքների մշակութային արժեքներին, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում էթնիկ զբոսաշրջության և տնտեսական զարգացմանը: Մեղրի և Հատապտղի ամենամյա Փառատոնը Բերդում իրականացվել է տեղական համայնքի ակտիվ ներգրավմամբ:

Բերդ համայնքը Հայաստանի հյուսիս–արևելյան տարածաշրջանն է՝ շրջակա 16 գյուղերով: Տարածաշրջանը ունի ամենաերկար սահմանը Ադրբեջանի հետ: Վեց գյուղեր գտնվում են հենց սահմանի հարևանությամբ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մանրածախ առևտրով և փոքր արտադրություններով:

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ Սորան կոչվող պուրակում, օգոստոսի 17-ին` ժամը 12.00-18.00-ն կանցկացվի Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա մեղրի և նրանից պատրաստվող ուտելիքների, հատապտուղների և նրանցից պատրաստվող ուտելիքների և ըմպելիքների ներկայացում, տարածաշրջանին բնորոշ արհեստների ներկայացում, համերգ-ներկայացումներ ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ և այլ հետաքրքիր միջոցառումներ:

Օգոստոսի 17-ին տեղի կունենա մեղրի և հատապտուղների փառատոնը