Ջեյմս Ուորլիք. Սոչիից հետո նախագահները կարող են հանդիպել աշնանը
13/08/2014 17:37

Ջեյմս Ուորլիք. Սոչիից հետո նախագահները կարող են հանդիպել աշնանը

Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Այս մասին արբեջանական «ԱՊԱ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, սակայն այցելության օրը դեռ հստակեցված չէ»,- ասել է նա՝ ավելացնելով.

«Համանախագահները պատրաստ են ուժերի ներածին չափով աջակցել բանակցային առաջընթացին: Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն էլ պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունն իրենց պետությունների շահերից չի բխում: Հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն խաղաղության համար»:

Ջեյմս Ուորլիք. Սոչիից հետո նախագահները կարող են հանդիպել աշնանը