Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է խարդախության 24 դեպք
13/08/2014 16:15

Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է խարդախության 24 դեպք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը, գողության 16 դեպքից` 9-ը: Կողոպուտի 1 և խարդախության 24 դեպքերը բացահայտվել են: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և կողոպուտի 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է խարդախության 24 դեպք