.jpg)
Սևանի ջուրը գողանում են (Տեսանյութ)
Այսօր բնապահպանական հայկական ճակատը տեսանյութ է տարածել: Տեսանյութում երևում է, որ Կեչուտի ջրամբարից Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մի մասը բաց է թողնվում Եղեգիս գետն ու փաստացի չի հասնում լիճ:
Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող ՀԷԿ-երից «Եղեգիս 2» ՓՀԷկ-ի 34 տոկոս մասնաբաժինը պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որը նաև հայտարարգրված է:
Հավելենք, որ Եղեգիս գետի ավազանի վրա կառուցված է 12 ՓՀԷԿ, ևս 8-ն էլ նախատեսվում է կառուցել և շահագործել:
Բնապահպանները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնում են, որ Եղեգիս գետի «հէկապատումը» ցամաքեցրել է գետը ու էկոլոգիական աղետալի վիճակի հասցրել Եղեգիս գետի կիրճը: