.jpg)
Փակ է Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը դադարեցվել է ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2-83.12 կմ հատվածում` Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին` Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Գորի-Քութաիսի և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհները բաց են: