Տ. Բալայան. Տպավորություն է, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ
13/08/2014 19:30

Տ. Բալայան. Տպավորություն է, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է տարածված այն լուրերը, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան որոշ մանրամասներ է հաղորդել Սոչիում եռակողմ հանդիպման մասին։ 

«Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել:

Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին»,- ասել է Տիգրան Բալայանը: 

Տ. Բալայան. Տպավորություն է, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ