Իշխանությունն ամրապնդում է դիրքերը. «Հրապարակ»
14/08/2014 10:00

Իշխանությունն ամրապնդում է դիրքերը. «Հրապարակ»

«Հրապարակում» կարդում ենք. «Մինչ ոչ խորհրդարանական ուժերը «թեժ աշուն» են սպառնում, իշխանություններն ամրացնում են իրենց դիրքերը: Օգոստոսի 3-ին Լոռու մարզի Անտառաշեն գյուղում տեղի ունեցած ընտրությունների համար առաջադրված թեկնածուներից երկուսն էլ ՀՀԿ-ականներ են եղել, նույն պատկերն է նաև Շիրակի մարզի Ալվար համայնքում, որտեղ ընտրությունները կլինեն օգոստոսի 17-ին, և կպայքարեն 3 ՀՀԿ-ական:

ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև հոկտեմբերին, բայց ընդդիմությանը դա այնքան էլ չի հուզում, նրանք իշխանությունն ուզում են վերցնել ամբողջությամբ և ժամանակ չունեն ՏԻՄ-երի վրա սևեռվելու»: 

Իշխանությունն ամրապնդում է դիրքերը. «Հրապարակ»