«ԲՄՎ-X5»-ը բախվել է պատին. Վարորդի վիճակը ծանր է
14/08/2014 19:18

«ԲՄՎ-X5»-ը բախվել է պատին. Վարորդի վիճակը ծանր է

Այսօր՝ ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում (7-րդ կմ) «ԲՄՎ-X5» մակնիշի (վարորդ Զ. Կ., ծնվ. 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հանդիպակաց պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղափոխել են են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտեմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: 

«ԲՄՎ-X5»-ը բախվել է պատին. Վարորդի վիճակը ծանր է