«Բորոդինոն» փողը չի տվել. Հիմա էլ տնօրենն է վթարի ենթարկվել
14/08/2014 17:25

«Բորոդինոն» փողը չի տվել. Հիմա էլ տնօրենն է վթարի ենթարկվել

«Բորոդինո» պահածոների գործարանը դեռևս չի վճարել Վայոց ձորի Ազատեկ գյուղի բնակիչներին խնձորի մթերման դիմաց առաջացած մոտ 1.5 մլն դրամի պարտքը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանը:

Համայնքապետը փորձել է կապ հաստատել «Բորոդիո» պահածոների գործարանի տնօրեն Վարդան Մարգարյանի հետ: Փոխանցել են, որ տնօրենը վթարի է ենթարկվել. Հարցը հետաձգվել է:

««Բարեբախտաբար», այս տարի խնձոր չունենք, որ «Բորդինոն» մթերի կամ ոչ»,- դառնացած ասաց համայնքապետը՝ հավելելով, որ համայքնում միայն տանձ կա` անտառային գեղեցկուհի, այն էլ եթե լավորակ լինի` արտաշատցի առևտրականները կգնեն, եթե ոչ` ոչ:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Ayosr.am-ին փոխանցեց, որ «Բորոդիո» պահածոների գործարանի ղեկավարների հետ մի քանի անգամ այդ մասին խոսել են, սակայն դեռևս ապարդյուն. «Պատճառաբանում են, որ սուղ ֆինանսական միջոցներ ունեն»:

Նախորդող հրապարակում` «Բորոդինո» պահածոների գործարանը դեռևս 10 մլն դրամի պարտք ունի գյուղացիների



 

«Բորոդինոն» փողը չի տվել. Հիմա էլ տնօրենն է վթարի ենթարկվել