Դավիթ Հակոբյան. Արցախի հակամարտության լուծման միակ ելքը հանրաքվեն է
14/08/2014 15:05

Դավիթ Հակոբյան. Արցախի հակամարտության լուծման միակ ելքը հանրաքվեն է

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ելքը համարում է հանրաքվեն:

«4 ինքնորոշման կարգավիճակ կարող է լինել: Առաջինը Հայաստանի մարզ դառնալու տարբերակն է, մյուսը՝ միանալ ՀՀ-ին՝ որպես երկու միջազգային սուբյեկտների ֆեդերացիա, իրեն հայտարարել միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ և ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ որպես ինքնուրույն պետական միավոր մտնել Ռուսաստանի կազմի մեջ»,-ասաց նա:

Դ. Հակոբյանի խոսքով՝ ժամանակն է, որ ԼՂՀ-ն ստեղծի իր դիվանագիտական հայեցակարգը, և Ղարաբաղյան հարցի շուրջ ծավալվող գործընթացները չեն կարող լինել բանակցային գործընթացի առարկա:

«Նազարբաևի ասածն այն է, որ Հայաստանը պետք է զբաղվի իր գործով, իսկ Արցախը ունենա իր դիվանագիտական դոկտրինը»,-ասաց նա: