Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցվի
14/08/2014 14:55

Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցվի

«Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցի, կներդնի 600 մլն ԱՄՆ դոլար: Կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նախարարը նաև նշեց, որ կայանների կառուցման համար պետք է հողատարածքների հատկացվեն, հարկային արտոնություններ տրամադրվեն և այլն:

«Ժամանակակից գազատուրբիններով աշխատող էլեկտրակայանները բավականին արդյունավետ են, այնպես որ «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններով աշխատող 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի մեր երկրի էներգետիկ համակարգի անվտանգությանն ու կենսունակության ապահովմանը, ինչպես նաև արտադրական հզորությունների զարգացմանն ու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին»,- ասաց Ե. Զախարյանը:

 

 

 

Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցվի