.jpg)
1 մլն 775 հազար դրամ` հաշմանդամների սայլակների հավաքման և տրամադրման համար
«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու և սայլակի կարիք ունեցող անձանց իրենց բնակության վայրում տրամադրելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ թույլատրվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշենի բժշկական ամբուլատորիային պատկանող չշահագործվող նախկին շենքը և համապատասխան հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Դդմաշենի համայնքին՝ շենքը որպես հանդիսության սրահ ծառայեցնելու պայմանով: