.jpg)
Հայաստանում ապրող եզդիները պահանջում են զենք տրամադրել Շանգալի եզդիներին
Այսօր մի քանի տասնյակ եզդիներ հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով զենք-զինամթերք տրամադրել Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին, որպեսզի դադարեցվի եզդիների ցեղասպանությունը: Նրանք այդ պահանջով նամակ հանձնեցին գրասենյակին:
Նրանց ընդառաջ դուրս եկավ գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, ով ասաց, որ կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացվել 20 մլն դրամ հումանիտար օգնություն տրամադրել Իրաքում ապրող եզդիներին և հիմա խնդիրը այդ գումարը տեղ հասցնելու մեջ է:
Եզդիները ասացին, որ ինչպես թուրքերն էին ասում, որ ոչ մի հայ չեն թողնելու, այնպես էլ իսլամիստներն են ոչնչացնում եզդիներին և այդ տարածքում պետք է խաղաղապահ զորքեր տեղակայել և այդ հարցը բարձրացնել միջազգային բոլոր ատյաններում:
Այնուհետև եզդիները հավաքվեցին ՀՀ կառավարության շենքի մոտ և վանկարկումներով պահանջեցին, որ վարչապետն իջնի և իրենց հանդիպի:
Նախորդող հրապարակում՝ Ազիզ Թամոյան. Մուսուլմանական աշխարհը ցանկանում է ոչնչացնել եզդիներին