.jpg)
Մեղրի փառատոն՝ Բերդում. «Մենք պետք է ոգևորենք սահմանապահ մարդկանց»
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում օգօստոսի 17-ին տեղի կունենա Մեղրի և հատապտուղների փառատոնը։
Փառատոնը կազմակերպում են Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, Վերածննդի երիտասարդների հիմանադրամի, «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպության և Բերդի ռեսուրս կենտրոնի համագործակցությամբ։
Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ փառատոնի նպատակն է նպաստել Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, նաև տուրիզմին:
«Մենք պետք է ոգևորենք սահմանապահ մարդկանց, որպեսզի նրանք իրենց հաստատակամ զգան Հայաստանի ամենակարևոր վայրերից մեկում: Տարածաշրջանի ժողովուրդը պետք է զգա, որ բոլորս նրանց կողքին ենք և այս փառատոնը յուրօրինակ հրավեր է զորակից լինելու Բերդ համայնքին»,- ասաց Հ. Չոբանյանը։
Փառատոնի կներկայացվի տարածաշրջանի հատապտուղներն ու մրգերը, հատկապես մեղրը, բերք ու բարիքը: Հայկ Չոբանյանը ավելացրեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի օրը համընկնում է Խաղողօրհնեքի տոնի հետ և եկեղեցում համապատասխան ծես է իրականացվելու:
«Վերջին սահմանային իրադարձությունները չեն խանգարի փառատոնի անցկացմանը»,- ընդգծեց բանախոսը: