Մետրոպոլիտենի կայարանում բնակվողին 7 ժամ ապօրինի պահել են բաժնում
14/08/2014 17:56

Մետրոպոլիտենի կայարանում բնակվողին 7 ժամ ապօրինի պահել են բաժնում

Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի տարածքում բնակվող Էմմա Ս.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2013թ. դեկտեմբերի 2-ին նույն տարածքից իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ապօրինի պահել են շուրջ 7 ժամ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մետրոպոլիտենի կայարանում բնակվողին 7 ժամ ապօրինի պահել են բաժնում