.jpg)
Նախարար. ՌԴ շուկայում հայկական գյուղմթերքի իրացման ծավալները կաճեն
Այսօր կառավարության նսիտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա նշեց, որ եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՌԴ վարչապետի կողմից ստորագրելուց հետո պետք է ներպետական ընթացակարգով հաստատվի Ղազախստանի և Բելառուսի կողմից, որից հետո այն պետք է հաստատի Հայաստանը:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքին փոխարինի թուրքական գյուղմթերքը, նախարարը պատասխանեց, որ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների խստացմամբ պայմանավորված, կանխատեսվում է, որ ռուսաստանյան շուկայում հայկական գյուղմթերքի իրացման ծավալները կաճեն:
«Պետք է մեծացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները և այդ ուղղությամբ բավական աշխատանք է տարվում»,- ասաց նա՝ հավելելով, որ հանձնարավել է գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարություններին` բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ՀՀ տնտեսվարողներին:
ՌԴ ներկրվող և պատժամիջոցների տակ հայտնված 57 անուն ապրանքներից 37-ը Հայաստանն արտահանում է, այդ թվում ՌԴ է արտահանում 31 անուն ապրանք: