Քննարկվում է Ադրբեջանում սպանված հայ գերու դին բերելու հարցը
14/08/2014 10:16

Քննարկվում է Ադրբեջանում սպանված հայ գերու դին բերելու հարցը

Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձման ուղղությամբ այս պահին բանակցություններ են տարվում: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարենի դին Հայաստան կբերենք այն ժամանակ, երբ երկու կողմերի մեջ կլինի փոխադարձ համաձայնություն, որպես անկախ միջնորդ` այդ ուղղությամբ բանակցում ենք: Մենք երկխոսության մեջ ենք ինչպես հայաստանյան, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների հետ, որպեսզի նմանատիպ հարցերն ունենան առաջընթաց, հայրենադարձման համար ուրիշ տարբերակներ չկան»,- նշել է Ամատունին: 

Քննարկվում է Ադրբեջանում սպանված հայ գերու դին բերելու հարցը